Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում
Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։

Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ջուանշեր Բուրճուլաձեին հյուրընկալում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արշակ Կարապետյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները, երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում առկա և ապագա համագործակցությունը քննարկել են դեմ առ դեմ երկկողմ հանդիպման ընթացքում։ Կողմերն ընդգծել են բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում հարևան երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության, ռազմական կրթության, ռազմական բժշկության, բազմազգ ուսուցման և այդ կապերի ամրապնդման հարցերը։

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։