Ջոն Բոլթոնը Մամուկա Բախտաձեին շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին ճանաչելու համար
Ջոն Բոլթոնը Մամուկա Բախտաձեին շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին ճանաչելու համար

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին ճանաչելու համար: Այս մասին նա գրել է «Թվիթերում»:

«Երեկ զրուցել եմ Վրաստանի վարչապետ (Մամուկա) Բախտաձեի հետ, որպեսզի երախտագիտություն հայտնեի Վրաստանի կողմից Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին ճանաչելու համար: Քննարկել ենք կարևոր այլ հարցեր, այդ թվում անվտանգության ոլորտում համագործակցության աջակցությունը և զարգացումը»,- նշված է Ջոն Բոլթոնի հայտարարությունում:

Թողնել մեկնաբանություն