Ջո Բայդենի վարչակազմը վերանայելու է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման համաձայնությունը
Ջո Բայդենի վարչակազմը վերանայելու է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման համաձայնությունը

Ջո Բայդենի վարչակազմը վերանայելու է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման համաձայնությունը: Այս մասին հայտարարությունն արել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով, Վաշինգտոնը ցանկանում է համոզվել, որ թալիբներն իսկապես կատարում են համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

Մասնավորապես, Սպիտակ տունը ցանկանում է պարզել ՝ արդյոք «Թալիբան»-ը խզել է կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ, նվազեցրել է բռնությունը, սկսել է թե ոչ բանակցությունները Աֆղանստանի կառավարության հետ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև կնքված համաձայնագրով թալիբները խոստացան ազատագրել Աֆղանստանը ահաբեկիչներից, որի դիմաց ԱՄՆ-ն իր զորքերը դուրս կբերի մինչև 2021-ի վերջը:

Աֆղանստանի կառավարությունը ողջունել է ԱՄՆ-ի նոր նախագահի վարչակազմի կողմից Թալիբանի հետ համաձայնագրի վերանայումը: Իշխանությունները նշում են, որ 2020 թվականին ձեռք բերված համաձայնությունը թույլ չի տալիս դադարեցնել բռնությունները երկրում, որի համար պատասխանատու են թալիբները: