Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների հաստատման և Ռուսաստանի դեմ հնարավոր գործողությունների հարցը
Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների հաստատման և Ռուսաստանի դեմ հնարավոր գործողությունների հարցը

Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների հաստատման և Ռուսաստանի դեմ հնարավոր գործողությունների հարցը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է «NBC News»-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, նոր վարչակազմի գործիքներն ուղղված են Կորեական թերակղզում միջուկային զինաթափմանը, որը ենթադրում է պատժամիջոցներ ԱՄՆ-ի դաշնակիցների հետ համաձայնեցմամբ:

Էնթոնի Բլինկենը ասում է, որ իրեն անհանգստացնում է Ռուսաստանում ընդդիմության կողմնակիցների ձերբակալությունը:

«Ռուսաստանի կառավարությունը մեծ սխալ է թույլ տալիս, եթե կարծում է, որ դա մեզ է վերաբերում: Դա վերաբերում է իրենց, վերաբերում է իրենց կառավարությանը, վերաբերում է այն հիասթափություններին, որոնք ռուս ժողովուրդն ունի կոռուպցիայի, ինքնավարության հետ կապված և ես կարծում եմ, որ նրանք պետք է նայեն ներս, այլ ոչ թե դուրս», – հայտարարել է Բլինկենը: