Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է «Հյուսիսային Հոսք 2»-ի դադարեցման համար պատժամիջոցների հարցը
Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է «Հյուսիսային Հոսք 2»-ի դադարեցման համար պատժամիջոցների հարցը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Ջո Բայդենը գտնում է, որ «Հյուսիսային Հոսք 2» նախագիծը վատ գործարք է Եվրոպայի համար: Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ-ի նախագահի մամուլի խոսնակ Ջեն Փսակին: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

Փսակիի խոսքով, Վաշինգտոնը կքննարկի այդ հարցը, այնուհետև որոշում կկայացնի նրա դադարեցման համար պատժամիջոցներ կիրառելու մասին:

«Դա վատ համաձայնագիր է, քանի որ այն բաժանում է Եվրոպան, իսկ Ուկրաինան և Կենտրոնական Եվրոպան դարձնում ռուսական շահարկման առարկա: Բացի այդ, այս համաձայնագիրը հակասում է էներգետիկայի և անվտանգության ոլորտում Եվրոպայի հայտարարված նպատակներին», – ասել է Ջեն Փսակին: