Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը - ֆոտոշարք
Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը - ֆոտոշարք

Ամերիկայի Միացյալ նահանգների 46-րդ նախագահ Ջո Բայդենը տվել է նախագահական երդումը: Նա այսօրվանից պաշտոնապես ստանձնել է իր պաշտոնը:

Նախագահի երդմնակալությանը չի մասնակցել նրա նախորդը, Դոնալդ Թրամփը: Միացյալ Նահանգների պատմության մեջ սա արդեն չորրորդ դեպքն է, երբ նախագահը չի մասնակցում իր իրավահաջորդի երդմնակալության արարողությանը. Դոնալդ Թրամփի հետ միասին այս ցուցակում են՝ Ջոն Քուինսը, Ջոն Ադամսը և Էնդրյու Ջոնսոնը:

Ի տարբերություն Դոնալդ Թրամփի, Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ հյուրերի թվում էին ԱՄՆ-ի նախկին նախագահներ՝ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման, իրենց տիկնանց հետ: Միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Մայք Փենսը:

Արարողությանը ազգային օրհներգը կատարել է Լեդի Գագան:

Այս տարվա երդմնակալության արարողության ժամանակ, Կապիտոլիումի դեպքերի պատճառով անվտանգության միջոցառումներն ուժեղացված էին: Կորոնավիրուսային համավարակի պատճառով ներկաների թիվը հնարավորինս սահմանափակ էր:

Ջո Բայդենը ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել չորս տարի ժամկետով: