Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ ազգային գվարդիայի ներկայացուցիչներին կբաժանվի զենք. «Նյու Յորք Թայմս»
Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ ազգային գվարդիայի ներկայացուցիչներին կբաժանվի զենք. «Նյու Յորք Թայմս»

Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ ազգային գվարդիայի ներկայացուցիչներին կբաժանվի զենք,- այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմսը»

Հրապարակման համաձայն, համապատասխան որոշումը կայացրել է ԱՄՆ-ի ցամաքային ինված ուժերի քարտուղար,  Ռայան Մաքարթին, հունվարի 6-ին Կապիտոլիումի մերձակայքում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Մաքարթիի հրամանով զինված պահակները երդմնակալության օրը կապահովեն Կոնգրեսի շենքի անվտանգությունը:

Ինչպես գրում է «Նյու Յորք Թայմսը», Մաքարթին այդ որոշումն ընդունել է ներկայացուցիչների պալատի խոսնակ, Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ դեմոկրատների առաջնորդը Պենտագոնից պահանջել է ուժի ցուցադրում: Ավելի վաղ Մաքարթին ասել էր, որ պահակներին կտրվեն «M-4» տեսակի կարաբիններ և «Բերետա» ատրճանակներ:

Ազգային գվարդիայի կենտրոնացումը Վաշինգտոնում արդեն սկսվել է: Ընդհանուր առմամբ, հունվարի 20-ին նախատեսվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղակայել 15 հազար պահակի: Պենտագոնում նշում են, որ մտահոգված են հունվարի 20-ին Վաշինգտոնում ծրագրված բողոքի ցույցերով: Նրանց հայտարարությամբ, առնվազն 16 խմբավորումներ նախատեսում են երդմնակալության օրը ցույցեր անցկացնել, որոնց մի մասը պնդում է, որ ցուցարարները զինված կլինեն:

Պաշտպանության քարտուղարությունում ասում են, որ երդմնակալության օրը սպասում են սցենարի ամենավատ զարգացմանը: Այդ թվում քննարկվում է այն տարբերակը, որ ցուցարարները կարող են հարձակվել բարձրաստիճան պաշտոնյաների վրա, կամ օդային տարածք ներխուժեն «կամիկաձե» ինքնաթիռները, ինչպես նաև քննարկվում է ցուցարարների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման տարբերակը: