Ջո Բայդենը նախագահի կարգավիճակում ստորագրել է առաջին հրամանը
Ջո Բայդենը նախագահի կարգավիճակում ստորագրել է առաջին հրամանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է առաջին հրամանագրերը:

Կապիտոլիումի շենքում, նախագահի սենյակում, Ջո Բայդենը ստորագրել է երդմնակալության օրը հայտարարող,  կառավարության անդամներին և նրանց տեղակալներին նշանակելու մասին փաստաթղթերը:

Ըստ «Սի Էն Էնի», ԱՄՆ-ի 46-րդ նախագահը շուտով կստուգի զինված ուժերի պատրաստվածությունը, իսկ հետո Արլինգտոնի գերեզմանատանը ծաղկեպսակ կդնի անհայտ զինվորի գերեզմանին: Ինչպես հայտնի է նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և Բարաք Օբաման նրան ուղեկցելու են Արլինգտոնի գերեզմանատուն: