Ջո Բայդենը մարտի 25-ին ներկա է գտնվելու Եվրոպական խորհրդի նիստին
Ջո Բայդենը մարտի 25-ին ներկա է գտնվելու Եվրոպական խորհրդի նիստին

Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահը ներկա է գտնվելու մարտի 25-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստին: Այս մասին Թվիթերի իր էջում գրում է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«ԱՄՆ-ի նախագահին սպասում եմ այս շաբաթ նախատեսվող Եվրամիության խորհրդի նիստում: Ես հրավիրեցի Ջո Բայդենին միանալ մեզ հանդիպմանը և կիսվել իր տեսակետներով՝ ԱՄՆ-Եվրամիություն հետագա համագործակցության վերաբերյալ: Եկել է ժամանակը, որ մեր անդրատլանտյան դաշինքը վերականգնվի», – գրել է Շառլ Միշելը:

Եվրամիության խորհրդի նիստը, որին կմասնակցեն Եվրամիության առաջնորդները, կկայանա մարտի 25-ին: Հանդիպմանը քննարկվելիք հարցերից մեկը կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Թողնել մեկնաբանություն