Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփի դեմ սկսված իմփիչմենթի գործընթացը կձախողվի
Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփի դեմ սկսված իմփիչմենթի գործընթացը կձախողվի

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը կձախողվի:

Այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը:

Բայդենը նշում է, որ ինքը սատարում է Դոնալդ Թրամփի իմպիչմենթին, չնայած ենթադրում է, որ նրանք չեն կարողանա բավարար ձայներ հավաքել Կոնգրեսում: Որպեսզի իմպիչմենթի գործընթացը հաջող անցնի, անհրաժեշտ է հավաքել ձայների երկու երրորդը: Դա պահանջում է, որ 17 հանրապետական ​​քվեարկի Դոնալդ Թրամփի դեմ: Բայդենը կարծում է, որ դա քիչ հավանական է:

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի մասին բանաձևը ընդունել հունվարի 13-ին: Հունվարի 25-ին այն փոխանցվել է Սենատին: Իմպիչմենթի գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին: Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին նախագահն է, ում երկու անգամ իմպիչմենթ է հայտարարվել: Դոնալդ Թրամփը մեղադրվում է ամբոխին հրահրելու մեջ: