Ջո Բայդենը և Քամալա Հարիսը սկսում են իշխանությունը ստանձնելու նախապատրաստական գործընթացը
Ջո Բայդենը և Քամալա Հարիսը սկսում են իշխանությունը ստանձնելու նախապատրաստական գործընթացը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Քամալա Հարիսը, այսօրվանից սկսում են այսպես կոչված անցումային գործընթացը, որը նախատեսում է նախքան երդմնակալության արարողությունը, իշխանության փոխանցման նախապատրաստական ​​աշխատանքներ:

Ինչպես գրում է «Գարդիանը», ընտրված նախագահի համար առաջնահերթ խնդիրներից մեկը «կովիդ 19»-ի համավարակի հաղթահարումն է, որի համար նա այսօր 12 հոգանոց աշխատանքային խումբ կստեղծի: Նրանց թվում կլինի Յելի համալսարանի համավարակաբան, Մարսելա Նունեզ-Սմիթը:

Ջո Բայդենը պատրաստվում է նաև կոմպլեքտավորել նախագահի վարչակազմը, որը կօգնի նրան ղեկավարել երկիրը առաջիկա չորս տարիներին: Ջո Բայդենը դեռ չի սահմանել նախարարների նշանակման ժամկետը, սակայն ինքը և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը նշել են, որ նրանց մեջ կլինեն կանայք և սևամօրթ մարդիկ:

Ընտրված նախագահը նախատեսում է նաև հետ կանչել Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող որոշ գործընթացներ: Դրանց թվում կան կանոնակարգեր, որոնք վերաբերում են մահմեդական երկրների համար ճանապարհորդության սահմանափակումներին: Նա որոշում է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին և առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ինչպես նաև գործի է դնելու Օբամայի ժամանակաշրջանի բնապահպանական կանոնակարգերը: