Ջո Բայդենը ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում ներկայացրել է Սամանթա Փաուերին
Ջո Բայդենը ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում ներկայացրել է Սամանթա Փաուերին

Ջո Բայդենը ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում ներկայացրել է Սամանթա Փաուերին:

«Փաուերը կաշխատի մեր գործընկերների հետ «կովիդ 19»-ի համավարակի դեմ պայքարելու, խոցելի խմբերին աջակցելու համար: Մենք պայքարելու ենք բոլոր մարդկային արժեքների համար, ամերիկյան իդեալներն ու շահերը առաջ տանելու համար», – ասված է հայտարարության մեջ:

Սամանթա Փաուերը կլինի նաև Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ Փաուերը ԱՄՆ-ի 44-րդ նախագահ, Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ զբաղեցնում էր ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցչի պաշտոնը: