Ջհեղեղի պատճառով, Ֆրանսիայի հարավային շրջաններից տարհանում են բնակչությանը
Ջհեղեղի պատճառով, Ֆրանսիայի հարավային շրջաններից տարհանում են բնակչությանը

Ֆրանսիայի հարավում, ջրհեղեղի պատճառով տարհանում են Դրոմ, Արդեշ և Գարդիս շրջանների բնակչությանը: Անվտանգության նպատակով, բնակելի տներից տարհանվել է շուրջ 1600 մարդ: Այդ թվում, ամառային ճամբարից դուրս է բերվել 119 մարդ, ովքեր Ֆրանսիա էին ժամանել Գերմանիայից:

Աղետի ժաամանակ անհետ կորել է ճամբարի ղեկավարներից մեկը, ով 70-ամյա Գերմանիայի քաղաքացի է:

Ջհեղեղի պատճառով, որի պատճառ է հանդիսացել չդադարող անձրևը, երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում հայտարարված է վտանգի նարնջագույն աստիճան:

Փրկարարական աշխատանքներին ներգրավված է շուրջ 400 հրշեջ և 120 իրավապահ: