Ջեյմս Ափաթուրայ. ՆԱՏՕ-ի մինիստերիալին համաձայնելու ենք Վրաստանի հետ համագործակցության նոր քայլերի շուրջ
Ջեյմս Ափաթուրայ. ՆԱՏՕ-ի մինիստերիալին համաձայնելու ենք Վրաստանի հետ համագործակցության նոր քայլերի շուրջ

ՆԱՏՕ-ի մինիստերիալին համաձայնելու ենք Վրաստանի հետ համագործակցության նոր քայլերի շուրջ, Սև ծովի անվտանգության մասին,- այս մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը՝ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ավարտին:

«Ունեցել ենք հիանալի հանդիպում: Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, սակայն, իհարկե, գլխավոր ուշադրությունը եղել է Սև ծովի անվտանգության վրա:

Բավականին ակնհայտ պատճառներ կան, թե ինչու է իրավիճակն անվտանգության տեսանկյունից կարևոր ոչ միայն Վրաստանի, այլև ՆԱՏՕ-ի դաշինքի համար և ևս մեկ պատճառ, որի համար տարիների ընթացքում համագործակցում ենք Սև ծովի տարածաշրջանում մեր հարաբերությունների առավել խորացման շուրջ:

Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալին կարևոր թեմաներից մեկն է լինելու սևծովյան անվտանգությունը և մենք այդ հանդիպմանը համաձայնելու ենք Վրաստանի հետ համագործակցության նոր քայլերի շուրջ, Սև ծովի անվտանգության մասին: Պետք է սպասենք արտաքին գործերի մինստերիալին, որը դա պետք է հաստատի»,- հայտարարել է Ափաթուրայը:

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբակայանում անցկացվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով: Նիստը վարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմյոլլերը: