Ջեյմս Ափաթուրայ. ՆԱՏՕ-ի համար անընդունելի է յուրաքանչյուր գործողություն, որը դեմ է Վրաստանի ինքնիշխանութանը և տարածքային ամբողջականությանը
Ջեյմս Ափաթուրայ. ՆԱՏՕ-ի համար անընդունելի է յուրաքանչյուր գործողություն, որը դեմ է Վրաստանի ինքնիշխանութանը և տարածքային ամբողջականությանը

ՆԱՏՕ-ի համար անընդունելի է յուրաքանչյուր գործողություն, որը դեմ է Վրաստանի ինքնիշխանութանը և տարածքային ամբողջականությանը,- այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը՝ Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Ափաթուրայը նշում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է այս հարցի վերաբերյալ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:

«Իրավիճակն այնպես էլ ծանր էր, սակայն ամենավատն այն է, երբ մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում: Մենք տեսնում ենք «սահմանազատման» ակտիվությունները, որոնք իրականացնում են Ռուսաստանը և իր խամաճիկները՝ վերջին շաբաթների ընթացքում: Ես այս մասին սոցիալական ցանցում ևս կատարել եմ հակիրճ հայտարարություն, որպեսզի հստակ ասենք, որ ՆԱՏՕ-ն հետևում է իրադարձություններին և սա մեզ համար անընդունելի է:

Անընդունելի է ամեն բան, ինչը դեմ է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՆԱՏՕ-ն շարունակում է այս առնչությամբ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:

Այս հարցի վերաբերյալ դաշնակիցներն ունենք քննադատական դիրքորոշում: Մենք աջակցում ենք Եվրամիության դիտորդական առաքելությանը և նրանց գործունեությանը»,- հայտարարել է Ջեյմս Ափաթուրայը: