Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչովայի ազատելու հարցով խոսել է դատախազությունը, սպասենք հետաքննությանը. Կախա Կալաձե
Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչովայի ազատելու հարցով խոսել է դատախազությունը, սպասենք հետաքննությանը. Կախա Կալաձե

Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչովայի ազատելու հարցով խոսել է դատախազությունը, սպասենք հետաքննությանը,- այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Դավիթ Գարեջի կապակցությամբ գործը վերաբերում է շատ լուրջ ենթադրյալ հանցագործությանը, որը շատ զգայուն թեմա է:

«Կարծում եմ, պետք է սպասել հետաքննությանը: Ինչ վերաբերում է ազատելու հարցին, դատախազությունը շատ մանրամասն խոսեց այդ մասին, թե ինչու այսքան երկար ժամանակ չեն ազատվել: Նրանք ասում են, որ արդեն ձեռք են բերել բոլոր ապացույցները, որպեսզի հարցաքննեն այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Սպասենք հետաքննությանը, նախապես որևէ մեկնաբանություն տալը շատ դժվար կլինի», – ասել է Կալաձեն:

Հարցին, թե այս որոշումը կապ ունի Էլիսաշվիլիի խորհրդարան մտնելու հետ, Կալաձեն պատասխանել է. Ոչ, ես իսկապես չեմ կարծում, որ դա դրա հետ կապ ունի»:

Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալներ Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլիչովան ազատվել են գրավի դիմաց:

Դավիթ Գարեջիի գործով դատախազությունը հոկտեմբերի 7-ին ձերբակալել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից, Իվերի Մելաշվիլիին և ներքին գործերի նախարարության աշխատակից, Նատալյա Իլիչովային: Նրանք մեղադրվում են Վրաստանի տարածքների դեմ գործելու մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է ազատազրկումը: Ձերբակալվածներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերի 30-ին վերանայել է կալանավորվածների նկատմամբ սահմանված խափանման միջոցի հարցը և մեղադրյալներին թողել կալանքի տակ:

Դատախազությունը հունվարի 21-ին հրապարակել էր գաղտնի ձայնագրություն: Ինչպես հայտարարում են դատախազությունում, գրառման համաձայն, Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլիչովան սահմանազատման-սահմանագծման գործընթացում կատարել են վերադասի ցուցմունքները:

Թողնել մեկնաբանություն