Իվանե Մաճավարիանին կոչ է անում ընկերություններին, մինչև հունիսի 1-ը եկամուտների ծառայությանը լրատվություն փոխանցեն այն անձանց մասին, ովքեր առաջին եռամսյակում, 6 ամսվա ընթացքում ստացել են աշխատավարձ և այսօր չեն ստանում

Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին մեկ անգամ ևս կոչ է անում բոլոր ընկերություններին և գործատուներին, հնարավորինս արագ տեղեկություն տրամադրեն եկամուտների ծառայությանը այն աշխատողների մասին, որոնք այլևս չեն ստանում աշխատավարձ, որպեսզի նրանք ստանան պետության կողմից տրվող փոխհատուցումը:

Ըստ նրա, նշված տեղեկությունը ընկերությունները պետք է տրամադրեն մինչև հունիսի 1-ը:

«Մեկ մեկ անգամ ևս ցանկանում ենք դիմել բոլոր ընկերություններին, գործատուներին, իրավաբանական անձանց, հնարավորինս շուտ մեզ տրամադրել տեղեկություն այն անձանց մասին, ովքեր այլևս չեն ստանում աշխատավարձ: Մենք պետք է այդ տեղեկությունը ստանանք մինչև հունիսի 1-ը, ստանանք նրանց բանկային հաշիվները, որպեսզի սկսենք ժամանակին վճարել 1200 լարիանոց փոխհատուցման փաթեթը, ինչը հնարավոր կլինի վեց ամսվա ընթացքում»,- ասել է ֆինանսների նախարարը:

Նրա խոսքով, համապատասխան որոշման մեջ մտցվել են փոփոխություններ: