Իտալիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը
Իտալիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը

Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, վթարի հետևանքով զոհվել է մեկ և տուժել առնվազմ 15 մարդ:

«Բի Բի Սիի» լրատվությամբ ավտոբուսում գտնվում էին հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ արևելյան եվրոպայի երկրներից:

Նախնական լրատվությամբ, վթարի ժամանակ ավտոբուսում եղել է 60 մարդ:

Իտալիայում Ռուսաստանի և Հայաստանի դեսպանատները արդեն հաստատել են, որ տուժածների միջև կան իրենց քաղաքացիները:

Իտալիայում Ռուսաստանի դեսպանության լրատվությամբ տուժել է Ռուսաստանի 10  քաղաքացի, այստեղից 4-ի վիճակը ծանր է: Հայաստանի դեսպանությունը նույնպես հայտարարում է իր քաղաքացիների տուժելու մասին:

Բացի այդ, առաջին ալիքին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այս պահին ճշտում են, գտնվում էին ավտոբուսում թե ոչ Վրաստանի քաղաքացիներ:

Մամուլի լրատվությամբ ավտոբուսը Սիենա քաղաքից ուղևորվում էր Ֆլորենցիա:

Թողնել մեկնաբանություն