Իտալիայում Վրաստանի դեսպանությունը մեկ անգամ ևս կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, ենթարկվել տեղական իշխանությունների հանձնարարականներին
Իտալիայում Վրաստանի դեսպանությունը մեկ անգամ ևս կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, ենթարկվել տեղական իշխանությունների հանձնարարականներին

Իտալիայում ստեղծված իրավիճակի պատճառով, որը կապված է կորոնավարակի աճող տարածման հետ, Իտալիայում Վրաստանի դեսպանությունը մեկ անգամ ևս կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, ենթարկվել տեղական ինքնակառավարման մարմինների ցուցումներին և հանձնարարականներին:

Ինչպես ասված է դեսպանության կողմից տարածած լրատվության մեջ, վարակի ախտանիշներ հայտնաբերելու դեպքում, քաղաքացիները պետք է զանգահարեն, Հռոմում Վրաստանի դեսպանատան թեժ գիծ ՝ +333 8879123 հեռախոսահամարով:

Բացի այդ, դեսպանության փոխանցմամբ, գործի է դրվել հավելյալ երկու հեռախոսահամար, դրանք են ՝ +39 3501312131, +39 3501483114:

«Շնչառական ախտանիշների դեպքում (բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ), Իտալիայի առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգավորումների համաձայն, խնդրում ենք ինքնակամ չգնալ բժշկական հաստատություն: Զանգահարեք Իտալիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հետևյալ հեռախոսահամարին:

Արտակարգ իրավիճակների դեպքում`112 և 118:

Կամ ըստ մարզի.

Բազիլիկատա 800.99 66 88, Պիեմոնտե – 800 19 20 20 – 24 ժամվա ընթացքում  և 800 333 444 երկուշաբթիից ուրբաթ ժամը 08:00-ից 20:00:

Վալե Դ’Աոստա – 800.122.121, Լոմբարդիա – 800.894.545, Ալտո Ադիջե – 800.751.751, Տրենտոյի նահանգ – 800.867.388, Բոլցանոյի նահանգ – 800 751 751, Վենետո – 800.462.340, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա – 800.500.300, Տոսկանա -800.556.060, Ումբրիա – 800.636.363,  Մարկե – 800.936.677, Էմիլիա-Ռոմանիա – 800033033, Կամպանիա – 800909699, Լացիո – 800118800,  Կալաբրիա – 800-767676, Սիցիլիա – 800 45 87 87, Պուլիա – 800 71 39 31, Սարդինիա – 800 311 377,  Պեսկարա 118, Տերամո – 800 090 147, Լիգուրիա – 112, Մոլիզե – 08874 313000 և 0874 409000, Պիաչենցա – 0523 317979, ինչպես նաև Իտալիայի առողջապահության նախարարության թեժ գիծը `1500:

Կորոնավարակի վերաբերյալ տեղեկությունների համար կարող եք նաև այցելել, Վրաստանի առողջապահության նախարարություն ՝ moh.gov.ge, https://www.facebook.com/mohgovge/ էջեր, կամ հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կայք ՝ https://www.facebook.com/ncdcgeorgia/, https://www.ncdc.ge/»,- ասված է Իտալիայում Վրաստանի դեսպանության կողմից հրապարակած տեղեկության մեջ: