Իտալիայում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից զոհվել է 534 մարդ
Իտալիայում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից զոհվել է 534 մարդ

Իտալիայում ավելացել է կորոնավիրուսից մահացածների թիվը: Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից զոհվել է 534 մարդ, որը նախորդ օրվա տվյալների համեմատ, ավել է 80-ով:

Զոհերի հետ մեկտեղ, վերջին մեկ օրում ավելացել է նաև վարակակիրների թիվը: Վերջին 24 ժամում Իտալիայում կորոնավիրուս է հաստատվել 2729 մարդու մոտ, իսկ նախօրեին այդ ցուցանիշը կազմել է 2256:

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 24 648-ի: Իտալիան ԱՄՆ-ից հետո աշխարհում կորոնավիրուսից մահացության թվով երկրորդ տեղում է:

Երկրում արձանագրված է կորոնավիրուսի 183 957 դեպք: