Իտալիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 431 մարդ
Իտալիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 431 մարդ

Իտալիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 431 մարդ: Սա վերջին երեք շաբաթների ընթացքում կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշն է:

Արդյունքում, երկրում զոհերի թիվը հասել է 19 899-ի:

Ինչ վերաբերում է վերջին 24 ժամում արձանագրված նոր դեպքերին, դրանց թիվը կազմել է 1984: Այսպիսով, Իտալիայում վարակված է 102 253 մարդ, ապաքինվել է 35 000-ը: