Իտալիայում վատ եղանակների զոհ է դարձել երկու մարդ
Իտալիայում վատ եղանակների զոհ է դարձել երկու մարդ

Իտալիայում վատ եղանակների զոհ է դարձել երկու մարդ: Ինչպես փոխանցում է «ռայնյուս 24» հեռուստաալիքը, 27 ամյա կինը մահացել է տոռնադոյի հետևանքով, որը անցել է փոչենե բնակավայրի վրայով: Փոչենեն գտնվում է հռոմից 15 կիլոմետր հեռավորության վրա:

Տոռնադոյի հետևանքով վնասվել է մի քանի մեքենա, իսկ շինություններից պոկել տանիքները:

Երեկ, հուլիսի 27-ին հարավային Տիրոլում նորվեգացի մարզիկը մահացել է կայծակի հարվածից: Նա մասնակցում էր տարածաշրջանային մրցումներին, սակայն մրցումը հետաձգվել է վատ եղանակների պատճառով:

Իտալիայում շոգերից հետո օդերևույթաբանները կանխատեսում են անձրև և քամի, երկրի հյուսիսային և կենտրոնական մասում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ: