Իտալիայում, ծովում հայտնաբերել են վրացի տղամարդու դի
Իտալիայում, ծովում հայտնաբերել են վրացի տղամարդու դի

Իտալիայի Բարի քաղաքում, ծովում հայտնաբերել են վրացի տղամարդու դի:

Իտալական մեդիայի տեղեկությամբ, մահացածը 31 տարեկան է: Դիակը նկատել են քաղաքացիները և տեղեկացրել Ափային պաշտպանության ծառայությանը:

Դեռևս հայտնի չէ, տեղի ունեցած դժբախտ պատահար է թե ինքնասպանություն:

Նախնական տեղեկությամբ, դիակը վրա չկան բռնության հետքեր: Ընթանում է հետաքննություն: