Իտալիայում, ծերանոցներից մեկում հավանաբար գազի արտահոսքի հետևանքով, զոհվել է առնվազն հինգ մարդ
Իտալիայում, ծերանոցներից մեկում հավանաբար գազի արտահոսքի հետևանքով, զոհվել է առնվազն հինգ մարդ

Իտալիայում, ծերանոցներից մեկում հավանաբար գազի արտահոսքի հետևանքով, զոհվել է առնվազն հինգ մարդ: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտերը» ՝ հիմնվելով տեղական լրատվամիջոցների վրա:

Դեպքը տեղի է ունեցել Հռոմի մերձակա, Լանուվիո քաղաքում: Իտալիայի հրշեջ ծառայության տեղեկությամբ, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, գազից թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է յոթ մարդ, այդ թվում երկու բուժաշխատող:

«Սա ողբերգություն է», – հայտարարել է երկրի ներքին գործերի փոխնախարարը: