Իտալիայում փոթորկի հետևանքով զոհվել է երեք մարդ
Իտալիայում փոթորկի հետևանքով զոհվել է երեք մարդ

Իտալիայում փոթորկի հետևանքով զոհվել է երեք մարդ: Իտալական «Անսաս» գործակալության լրատվությամբ, երկրի մի քանի շրջանում ուժեղ քամին արմատախիլ է արել ծառերը:

Երկու մարդ զոհվել է տան փլուզման հետևանքով, ևս մեկը մեքենայի վրա ծառ ընկելու հետևանքով:

Նեապոլի մոտակայքում ևս մեկ ծառ է ընկել մեքենայի վրա, որում գտնվում էին կին և երեխա: Նրանց վնասվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: