Իտալիայում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հրշեջ
Իտալիայում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հրշեջ

Իտալիայի Քուարնենտոն քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Երեքն էլ հրշեջ են:

Տարածված տեղեկությամբ, պայթյունը տեղի է ունեցել լքված տներից մեկում, ուշ երեկոյան, որտեղ բոմիլիզացված էին հրշեջ անձնակազմի անդամները:

Դեպքի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածք է ստացել երկու հրշեջ և մեկ ոստիկան:

Պայթյունի ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ, քննարկվում է բնական գազի արտահոսքի և հրդեհը կանխամտածված բռնկելու վարկածները:

Թողնել մեկնաբանություն