Իտալիայում, կրուիզային նավի վրա կորոնավարակի հնարավոր դեպքի պատճառով, 6000 մարդու թույլ չեն տալիս լքել նավը
Իտալիայում, կրուիզային նավի վրա կորոնավարակի հնարավոր դեպքի պատճառով, 6000 մարդու թույլ չեն տալիս լքել նավը

«Կոստա Սմերալդա» կրուիզային նավի վրա կորոնավարակի հնարավոր դեպքի պատճառով, 6000 մարդու թույլ չեն տալիս լքել նավը:

Իտալական «Անսա» հրատարակության լրատվությամբ, հոնկոնգցի զույգը մեկուսացված է նավի բուժզննման սենյակում: Գրիպի չափավոր ախտանիշները հայտնաբերվել են միայն կնոջ մոտ, սակայն անվտանգությունից ելնելով, մեկուսացման մեջ է նաև տղամարդը:

Կորոնավարակը բացառելու նպատակով, բժիշկները սպասում են նմուշների արդյունքին, որն ուղարկվել է Հռոմի Սպալանզանի հիվանդանոց: Պատասխանները պետք է ստացվեն այսօր: Հոնկոնգյցի զույգը Միլանի Մալպենզա օդանավակայան է ժամանել հունվարի 25-ին: Կրուիզային նավի Վրա գտնվում է Չինաստանի 751 քաղաքացի: Մինչ այդ նավը կանգ է առել ՝ Մարսել, Բարսելոնա և Պալմա դե Մալյորկա նավահանգիստներում: