Իտալիայում կորոնավիրուսից զոհվել է առնվազն 100 բժիշկ
Իտալիայում կորոնավիրուսից զոհվել է առնվազն 100 բժիշկ

Իտալիայում կորոնավիրուսից զոհվել է առնվազն 100 բժիշկ: Այս մասին տեղեկություն է տարածում Իտալիայի բժիշկների միությունը:

Մահացածներից 80 բժիշկ աշխատում էր Հյուսիսային Իտալիայում, որտեղ վարակի տարածման թիվն ամենաբարձրն էր: Երկրի մասշտաբով, ընդհանուր, կորոնավիրուսով վարակված է 13 522 մարդ:

Իտալիան առաջին տեղում է կորոնավիրուսից մահացածների թվով, վարակի հետևանքով զոհվել է 17 669 մարդ: