Իտալիայում կորոնավարակով վարակվածների թիվն հասել է՝ 1128-ի
Իտալիայում կորոնավարակով վարակվածների թիվն հասել է՝ 1128-ի

Իտալիայում կորոնավարակով վարակվածների թիվն հասել է՝ 1128-ի, իսկ զոհվածներինը 29-ի: Ինչպես հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար, Անջելո Բորելին,  վերջին օրերին գրանցվել է վարակման 240 դեպք: 50 մարդ ապաքինվել է:

Վարակվածներից 105-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Կորոնավարակի մեծ մասը գրանցվել է Իտալիայի հյուսիսային մասում, Լոմբարդիայի շրջանում: Ըստ վարակվածների քանակի, նրան հաջորդում են Էմիլիա Ռոմանիա և Վենետոյի մարզերը: Այս երեք մարզերում ուսումնական հաստատությունները փակ կլինեն նաև հաջորդ շաբաթ: