Իտալիայում հրդեհի պատճառով տարհանել են քաղաքացիներին
Իտալիայում հրդեհի պատճառով տարհանել են քաղաքացիներին

Իտալիայում հրդեհի պատճառով տարհանել են քաղաքացիներին: Հրդեհը բռնկվել է Գենուա քաղաքի մերձակա բնակավայրում:

Հրդեհը արագ տարածվել է, որի պատճառով 50 ընտանիք ստիպված է եղել լքել տունը: Այս պահի դրությամբ, տուժածների մասին տեղեկություն չի տարածվում:

Հրդեհի պատճառով ժամանակավորապես փակել են մի քանի դպրոց: Ավտոմայրուղներից մեկի վրա դադարել է երթևեկությունը: Հրդեհի մարման գործընթացին ներգրավված է 60 հրշեջ և 30 կամավոր:

Օդերևութաբանների տեղեկությամբ, հրդեհի բռնկման պատճառը ուժգին քամին է: