Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 14 372 նոր դեպք, մահացել է 467 պացիենտ
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 14 372 նոր դեպք, մահացել է 467 պացիենտ

Իտալիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 467 պացիենտ: Տվյալները հրապարակում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով Իտալիայի առողջապահության նախարարության տվյալներին:

Կորոնավիրուսի տարածումից ի վեր, Իտալիայում ընդհանուր առմամբ մահացել է 87 381 հիվանդ: Այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ աշխարհում վեցերրորդը:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 14 372 դեպք: Ընդհանուր առմամբ Իտալիայում գրանցվել է «կովիդ 19»-ի 2.5 միլիոն դեպք:

Հիվանդանոցներում այս պահին բուժվում է 20 778 վարակված, որտեղից 2 288 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: