Իտալիան Վրաստանի համար բացել է սահմանները
Իտալիան Վրաստանի համար բացել է սահմանները

Իտալիան սահմանները բացել է Վրաստանի համար:

Իտալիայի առողջապահության նախարարության որոշմամբ, կորոնավիրուսի համավարակի պատճառով գործող սահմանափակումները կմեղմացվեն Եվրամիության ոչ անդամ 14 պետությունների համար, այդ թվում են. Ալժիր, Ավստրալիա, Վրաստան, Ճապոնիա, Կանադա, Մարոկկո, Մոնտենեգրո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Թայլանդ, Թունիս և Ուրուգվայ:

Իտալիայի առողջապահության նախարարության կայքէջում հրապարակված տեղեկության մեջ նշված է, որ սահմանափակումների մեղմացման ֆոնին Իտալիան ընտրել է զգույշ ճանապարհ: Երկիրն ուժի մեջ է թողնում ինքնամեկուսացման և Շենգենի գոտուց դուրս երկրներից ժամանած մարդկանց առողջությունը զննելու միջոցառումները: