Իտալիան կոչ է անում «Տիկ-Տոկին» արգելափակել անչափահաս օգտատերերին
Իտալիան կոչ է անում «Տիկ-Տոկին» արգելափակել անչափահաս օգտատերերին

Իտալիան կոչ է անում «Տիկ-Տոկին» արգելափակել անչափահաս օգտատերերին:

Իտալիայի կարգավորիչ մարմինները համապատասխան հայտարարությունը տարածել են 10-ամյա աղջկա մահից հետո:

Հայտարարության մեջ նշվում է, որ հավելվածի ղեկավարությունն արդեն խոստացել է, որ մինչև 13 տարեկան անչափահասներին չի թույլատրվի օգտագործել «Տիկ-Տոկը», չնայած վերահսկումը բավականաչափ խիստ չէ, և անչափահասները դեռ կարող են մուտք գործել ծրագիր:

Իտալական կարգավորիչ մարմինները «Տիկ-Տոկին» ժամանակ են տվել մինչև փետրվարի 15-ը, 13 տարեկանից ցածր օգտվողներին հայտնաբերելու և արգելափակելու համար:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ,  երեխայի մահվան դեպքը մեծ արձագանք է գտել Իտալիայում: Ըստ մահացածի ծնողների երեխան ներգրավված է եղել ՝ «Տիկ-Տոկի»խաղերից մեկում:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: