Իտալացի սենատորը հիմնում է Եվրամիությունից Իտալիայի դուրսգալուն աջակցող կուսակցություն
Իտալացի սենատորը հիմնում է Եվրամիությունից Իտալիայի դուրսգալուն աջակցող կուսակցություն

Նախկին հեռուստալրագրող, իտալացի սենատոր Ջանլուիջի Պարագոնեն ասել է, որ ձևավորում է «Իտաեքսիտի» կուսակցությունը:

«Մեզ այլևս ժանտաժի չեն ենթարկի այն երկրները, որոնք անպատվում են Իտալիայի հեղինակությանը: Միայն Բրիտանիայի նման ինքնիշխան պետությունը կարող է հաղթահարել տնտեսական ճգնաժամը»,- ասել է Պարագոնը:

Նա նշել է, որ ոմանք ցանկանում են փոխել Եվրամիությունը, իսկ նա և իր կողմնակիցները նախընտրում են ընդհանրապես լքել կազմակերպությունը: