Իսրայելում խորհրդարանական ընտրություններում առաջատարներն են «Լիկուդ» կառավարող կուսակցությունը և «Կապույտ և սպիտակ» կենտրոնական դաշինքը
Իսրայելում խորհրդարանական ընտրություններում առաջատարներն են «Լիկուդ» կառավարող կուսակցությունը և «Կապույտ և սպիտակ» կենտրոնական դաշինքը

Իսրայելում ընտրաձայների մեծ մասը հաշվելուց հետո առաջատարներն են «Լիկուդ» կառավարող կուսակցությունը և «Կապույտ և սպիտակ» կենտրոնական դաշինքը, որը գլխավորում է պաշտպանության ուժերի նախկին հրամանատար Բեն Գանցը: Տեղի մամուլի տեղեկությամբ, երկրի գերագույն օրենսդրական մարմնում նրանցից յուրաքանչյուրը կկարողանա զբաղեցնել 35 տեղ: Նշված ցուցանիշով Բենյամին Նեթանյահուն և նրա կուսակցությունը պետք է ստեղծեն աջային դաշինք:

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն դեռևս որևէ կուսակցություն չի ձեռքբերել: Նրանք մշտապես ստիպված են ձևավորել դաշինքներ: