Իսրայելում վերացվել է սահմանափակումների մի մասը
Իսրայելում վերացվել է սահմանափակումների մի մասը

Իսրայելում վերացվել են «կովիդ 19»-ի տարածման կանխարգելման նպատակով  սահմանված որոշ սահմանափակումներ: Ինչպես նշում է «Գարդիանը», երկրում բացվել են գեղեցկության սրահները, խանութների մի մասը, ինչպես նաև զբոսայգիները: Միջազգային չվերթները կրկին սահմանափակված են, ինչպես նաև փակ են ցամաքային սահմանները:

Տարածված տեղեկությամբ, հաջորդ շաբաթ կառավարութունը կրկին կհավաքվի, քննարկելու սահմանափակումների մեղմացման հարցը:

Իսրայելում «կովիդ 19»-ի դեմ պատվաստումները սկսվել են դեկտեմբերին, և արդեն պատվաստվել է ավելի քան երեք միլիոն մարդ:

երկրում խիստ կարանտին է հայտարարվել դեկտեմբերի 27-ին, որը չորս անգամ երկարաձգվել է:

Ընդհանուր առմամբ, Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 687 000 հաստատված դեպք, մահացել է 5 000 հիվանդ: