Իսրայելում սկսվում է սահմանափակումների մեղմացումը
Իսրայելում սկսվում է սահմանափակումների մեղմացումը

Իսրայելի կառավարության որոշմամբ, երկրում սկսվում է «կովիդ 19»-ի տարածումը կանխելու նպատակով հաստատված սահմանափակումների մեղմացումը: «Սի Էն Էնի» հաղորդմամբ, կբացվեն առևտրի կենտրոնները, տոնավաճառները, թանգարանները և գրադարանները: Սակայն, քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել փաստաթուղթ, որ նրանք պատվաստվել են կամ անց են կացրել վարակը: Կառավարության որոշմամբ բացվելու են նաև դպրոցները:

Երկուշաբթի, Իսրայելում արձանագրվել է «կովիդ 19»-ի 5 138 նոր դեպք, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշի գրեթե կեսն է:

Իսրայելը աշխարհում միակ երկիրն է, որը պատվաստել է բնակչության մեծ մասին:

Համավարակի տարածումից ի վեր, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 732 040 դեպք, որի արդյունքում զոհվել է 5 423 մարդ:

Թողնել մեկնաբանություն