Իսրայելի ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
Իսրայելի ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Իսրայելի ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Նոր տվյալների համաձայն, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կուսակցությունը կարողացել է օրենսդրական մարմնում ձեռք բերել 36 մանդատ, որը մեկով ավել է «Կախոլ-Լավան» ընդդիմության բլոկի արդյունքներից:

Այժմ Բենիամին Նեթանյահուն հնարավորություն կունենա կառավարությունը ձևավորել և վարչապետի պաշտոնը զբաղեցնել 5-րդ ժամկետով: Սակայն, 120 տեղ ունեցող Քնեսեթում մեծամասնություն ձևավորելու համար Նեթանյահուն պետք է դաշինք ձևավորի աջային ուժերի հետ: Այս դեպքում վարչապետն օրենսդրական մարմնում կստանա 65 մանդատ, իսկ ձախային-կենտրոնական ընդդիմությունը՝ 55: