Իսրայելի առողջապահության նախարարի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իսրայելի առողջապահության նախարարի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Իսրայելի առողջապահության նախարար Յակոբ Լիցմանի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

71-ամյա նախարարն ամենատարեց բարձրպաշտոնյան է, ով Իսրայելում վարակված է կորոնավիրուսով: Ամուսիններն ինքնամեկուսացված են և անցնում են բուժում:

Փաստի մասին արդեն տեղյակ է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով 15-օրյա ինքնակամ կարանտինից դուրս էր եկել չորեքշաբթի:

Իսրայելում կորոնավիրուսի վարակակիրնեը թիվը կազմում է 6092, մահացել է 26 մարդ: