Իսրաելում տեղի է ունեցել հակակառավարական ցույց
Իսրաելում տեղի է ունեցել հակակառավարական ցույց

Իսրայելում տեղի է ունեցել հակակառավարական ցույց: Հանրահավաքի մասնակիցները բողոքում են կառավարության վարած քաղաքականության դեմ, որն ուղղված է «կովիդ 19»-ի համավարակի դեմ:

Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել էին վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ և պահանջում էին նրա հրաժարականը:

Ցույցերը անց են կացվել նաև Իսրայելի այլ քաղաքներում:

Տեղական մամուլի հաղորդմամբ, Երուսաղեմում ցույցին մասնակցել է 10 000 մարդ:

Իսրայելում համավարակի տարածումից ի վեր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 150 000 դեպք, մահացել է ավելի քան 1000 վարակված: