Իսրաելի օդուժը հրթիռակոծել է Գազայի հատվածը
Իսրաելի օդուժը հրթիռակոծել է Գազայի հատվածը

Իսրաելի օդուժը հրթիռակոծել է Գազայի հատվածը: Իսրաելի պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրության համաձայն, ավիահարվածները իրականացվել են՝  պաղեստինյան «Համաս»-ի կողմից Իսրաելի տարածքը հրթիռակոծելուց հետո:

Գազայի հատվածից բաց թողված հրթիռները ընկել են Իսրաելի հարավային շրջանում, Խոփ-Աշկելոնի շրջանային խորհրդի տարածքում:

Հրթիռակոծության արդյունքում տուժածներ չկան:

Ի պատասխան դրա, Իսրաելի օդուժը հարված է հասցրել «Համաս»-ի 6 օբյեկտի վրա: