Իսրաելի հասարակական առողջապահության տնօրենը երկրում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին հեռացել է պաշտոնից
Իսրաելի հասարակական առողջապահության տնօրենը երկրում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին հեռացել է պաշտոնից

Իսրայելի առողջապահության նախարարության, հասարակական առողջապահության տնօրեն, Սիգալ Սադեցկին երկրում կորոնավիրուսի աճող դեպքերի ֆոնին հրաժարական է տվել : Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:

Համավարակաբան Սիգալ Սադեցկին քննադատել է կառավարության արձագանքը համավարակի դեմ, ասելով, որ իշխանությունները կորոնավիրուսի կապակցությամբ սահմանափակումները վերացրել են ժամանակից շուտ:

Իսրայելը համընդհանուր կարանտինի մասին հայտարարել էր ապրիլի 20-ին, դրանից հետո դեպքերը նվազեցին, այդ իսկ պատճառով իշխանությունները բացեցին դպրոցները և բիզնես օբյեկտները, ինչի հետևանքով գրանցվեց վարակման դեպքերի կտրում աճ: