Իսրաելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև դավադրությունը ավարտվել է միջուկային ֆիզիկոսի սպանությամբ. Իրանի ԱԳ նախարար
Իսրաելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև դավադրությունը ավարտվել է միջուկային ֆիզիկոսի սպանությամբ. Իրանի ԱԳ նախարար

Իսրաելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև դավադրությունը ավարտվել է միջուկային ֆիզիկոսի սպանությամբ,- այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը: Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի շտապ այցը տարածաշրջան, Սաուդյան Արաբիայում եռակողմ հանդիպումը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունները մատնանշում են դավադրությունը, որն ավարտվեց ահաբեկչական գործողությամբ:

Զարիֆի հայտարարությամբ, Իրանի քաջ ժողովրդի վրա առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության հիմնադիրներն ու աջակիցները փորձում են օգտագործել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին օրերը, որ ոչնչացնեն պատժամիջոցների վերացման համար բարենպաստ միջավայրը:

Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ, Մոհսեն Փախրիզադեն Թեհրանի մոտակայքում սպանվել է նոյեմբերի 27-ին: