Իսրաելը Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա իրականացրել է լայնածավալ հարձակում
Իսրաելը Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա իրականացրել է լայնածավալ հարձակում

Իսրաելը Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա իրականացրել է լայնածավալ հարձակում:

Ինչպես հայտարարել են Թել Ավիվում, ավիահարվածների նշանակետը Իրանի ռազմական օբյեկտներն էին, որտեղից մինչ այդ  հրթիռակոծվել են Գոլանի բարձունքներում Իսրաելի դիրքերը:

Ինչպես հայտարարել է Իսրաելի բանակի մամլո խոսնակը, կործանիչները հարված են հասցրել «Էլ Քուդս» զորամիավորումներին պատկանող տասնյակ օբյեկտներին:

«Հարձակման թիրախն էր Սիրիայում գործող Իրանի հետախուզության դիրքերը, որոնք ղեկավարում են «Էլ Քուդս» ուժերը, ինչպես նաև «Էլ Քուդս»-ի շտաբկայանը, ռազմական և լոգիստիկ կենտրոնները, իրանական ռազմական ճամբարը Դամասկոսի մոտ, Դամասկոսի օդանավակայանում գտնվող զինամթերքի պահեստը, ռազմական պահակակետերը և բուֆերային գոտում գտնվող այլ օբյեկտներ»,-ասված է Իսրաելի բանակի հայտարարության մեջ:

Իսրաելի պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ ավիահարվածի մասին Ռուսաստանը տեղեկացված էր:

Բացի այդ, Իսրաելի բանակում հայտարարում են, որ թույլ չեն տա Սիրիայում Իրանի դիրքերի հաստատումը: