Իսրաելը շարունակելու է ռազմական գործողությունները Սիրիայում
Իսրաելը շարունակելու է ռազմական գործողությունները Սիրիայում

Իսրաելի կառավարության կաբինետը ընդունել է Սիրիայում ռազմական գործողությունների շարունակման որոշում: իսրաելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությամբ, ռազմական օպերացիաների նպատակը կրկին լինելու է Իրանի ռազմական կոմպոնենտի սահմանափակումը և միևնույն ժամանակ Ռուսաստանի բանակի հետ հաղորդակցությունը: Զուգահեռաբար, Իսրաելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ասել է, որ չնայած ռուսական ինքնաթիռի կործանմանը, Իսրաելը Սիրիայում չի դարադեցնելու ռազմական գործողությունները: Իսրաելի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ Սիրիայի օդային պաշտպանության համակարգը խոցել է ռուսական հետախուզական ինքնաթիռը: Մինչ այդ Իսրաելի օդուժը ռմբակոծել է Սիրիայի տարածքը: Ռուսաստանում ասում են, որ իսրաելցի օդաչուները ռուսական ինքնաթիռը օգտագործել են վահանի փոխարեն: