Իսրաելը և ԱՄՆ-ն հաջող փորձարկել են Arrow-3 հրթիռային պաշտպանության համակարգը
Իսրաելը և ԱՄՆ-ն հաջող փորձարկել են Arrow-3 հրթիռային պաշտպանության համակարգը

Իսրաելի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ-ի հրթիռային պաշտպանության գործակալությունը, հաջող փորձարկել են Arrow-3 հրթիռային պաշտպանության համակարգը: Իսրաելի մամուլի լրատվությամբ, համակարգը փորձարկել են կենտրոնական Իսրաելում:

Ժամանակակից օդային պաշտպանության համակարգը հնարավորություն ունի հրթիռներ ոչնչացնել մոլորակի մթնոլորտից դուրս: Նոր հրթիռային համակարգը հագեցած է միջուկային մնացորդներով և բալիստիկ հրթիռը ոչնչացնում է նշանակետին դիպչելու ժամանակ:

Իսրաելյան մամուլը գրում է, որ Arrow-3-ի հրթիռային համակարգի նպատակը երկրի պաշտպանությունն է, իսկ հիմնական վտանգը համարվում է Իրանը: