Իսրաել-Գազայի հատվածի սահմանին զոհված պաղեստինացիների թիվը  հասել է 59-ի
Իսրաել-Գազայի հատվածի սահմանին զոհված պաղեստինացիների թիվը  հասել է 59-ի

Պաղեստինի վարչության առողջապահության նախարարության լրատվությամբ,Իսրաել-Գազայի հատվածի սահմանին զոհված պաղեստինացիների թիվը  հասել է 59-ի: Իսրաելի բանակի զինվորների կողմից բացված կրակի պատճառով տուժել է 2771 մարդ, 40 պաղեստինացի լուրջ վնասվածքներ է ստացել:

Սահմանային գոտում, մայիսի 14-ին այսպես կոչված «վերադարձի մարշ»-ին մասնակցելու նպատակով հավաքվել էր մոտ 50 հազար պաղեստինացի: Պաղեստինացիները լայնածավալ բողոքի ցույցերը անց են կացնում մարտի 30-ից հետո:

Ապրիլ և մայիս ամիսներին զոհվածների թիվը գերազանցել է 90-ը:

 

Թողնել մեկնաբանություն