Իսպանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 619 մարդ
Իսպանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 619 մարդ

Իսպանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 619 մարդ: Այս ցուցանիշը 109-ով ավել է ապրիլի 11-ի ցուցանիշից: Վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 5167 նոր դեպք:

Իսպանիայում կորոնավիրուսից զոհվել է 16 972 մարդ: Երկրում կորոնավիուս է հաստատվել 166 019 մարդու մոտ:

Ապրիլի 12-ի տվյալներով, Իսպանիայի հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 62 000 մարդ, ովքեր հաղթահարել են կորոնավիրուսը: