Իսպանիայում վատ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի
Իսպանիայում վատ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Իսպանիայում վատ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի: Ֆիլոմենա փոթորիկը և առատ ձյունը կաթվածահար են արել տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Մադրիդի օդանավակայանը փակվել է:

Ձյան առատ տեղումների պատճառով, երկրի կառավարությունը զորքեր է ուղարկել օգնելու ճանապարհներին տրանսպորտային միջոցներով արգելափակված հարյուրավոր մարդկանց:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսպանիայում փոթորկի պատճառով զոհվել է չորս մարդ: Մադրիդում տեղացել է  վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժեղ ձյունը:

Ըստ ՆԳ նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկայի, Իսպանիայում վերջին 50 տարիների ամենաուժեղ փոթորիկն է: Կառավարությունը քաղաքացիներին հորդորում է մնալ տանը: