Իսպանիայում հատուկ գործողության արդյունքում կազմակերպված հանցավոր խմբի անդամության մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի 25 քաղաքացի (տեսանյութ)

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, միջազգային ոստիկանական համագործակցության արդյունքում, վրաց իրավապահների մասնակցությամբ անց է կացվել մասշտաբային հատուկ գործողություն «Մերլին Տակա» անվանմամբ, որին մասնակցել է 250 ոստիկան:

Ինչպես հատուկ ճեպազրույցին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար, Վլադիմեր Բորցվաձեն, հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է տարբեր երկրների 100-ից ավելի քաղաքացի, այդ թվում Վրաստանի 25 քաղաքացի, որոնք մեղադրվում են բնակարանների կողոպտման և կազմակերպչական հանցավոր խմբի անդամության մեջ:

Նրա խոսքով, հետաքննությամբ պարզվել է, որ հանցավոր խմբի անդամները նախապես ընտրում էին բնակարաններ, ձեռք էին բերում և մշակում տվյալներ ընտրված օբյեկտների մասին, որից հետո և կազմակերպված իրականացնում էին հանցանքներ: